«Բնության հրաշք մեղու» ձեռնարկությունը իր գործնեությունը ծավալում է սկսած 2000թ.-ից: Ունի 300 մեղվաընտանիք, մոմաթերթի արտադրամաս և խանութ (2008թ.-ից ի վեր): Զբաղվում է մեղվաընտանիքների բազմացմամբ, բարձրորակ մեղրի, մայրակաթի, ծաղկափոշու արտադրությամբ, մեղվապահական գույքի, դեղորայքի վաճառքով: Ձեռնարկությունն իր գործունեությունը ծավալում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Ձեռնարկության տնօրենն է Պետրոս Աղվանի Թովմասյանը, ով բավականին մեծ փորձ ունի տվյալ բնագավառում, հմուտ և բանիմաց մեղվաբույծ է, ինչի շնորհիվ ճանաչված է իր գործընկերների՝ մեղվաբույծների շրջանում: